Նոր չկպչող պատերով շիշը կօգնի կետչուպի սիրահարներին առանց ջանքերի դուրս բերել այն (տեսանյութեր)

16:56 • 26.03.15

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում LiquiGlide ընկերությունը Elmers Brand Glue And Adhesives սոսնձի արտադրությամբ զբաղվող ընկերության հետ համագործակցելու արդյունքում ստեղծել է այնպիսի շիշ, որի պարունակությունը չի կպչում պատերին, այլ հեշտորեն դուրս է թափվում, գրում է metro.co.uk-ը:

 

Ընկերությունը մտադիր է այն օգտագործել կետչուպի և այլ մածուկների պահածոյացման համար, որոնք հեշտությամբ դուրս կգան՝ առանց շատ ջանք թափելու կամ շիշը թափահարելու:

 

Ընկերությունը կատակել է, թե եկել է հայտնի Heinz ընկերության գովազդում շշերից կետչուպի դանդաղ թափվելու վերջը: 

 

LiquiGlide-ից հայտնել են, որ իրենք դեռ մշակում են նոր տեխնոլոգիան և բաց են զանգվածային արտադրություն սկսելու առաջարկների համար:  

 

LiquiGlide ընկերության շիշը

Heinz ընկերության գովազդը

Նոր չկպչող պատերով շիշը կօգնի կետչուպի սիրահարներին առանց ջանքերի դուրս բերել այն (տեսանյութեր)