Ծխողների երեխաների մոտ հետագայում սիրտ-անոթային հիվանդություններ ունենալու վտանգը 4 անգամ ավելի մեծ է

02:24 • 26.03.15

Ծխողների երեխաներըկյանքի ընթացքում սրտային հիվանդություններ ձեռքբերելու՝ 4 անգամ ավելի մեծ հավանականություն ունեն:


Ինչպես հայտնում է Daily Mail-ը` ֆինն հետազոտողներն զգուշացնում են, որ վտանգն առկա է, եթե անգամ ծնողները սահմանափակեն ծխի պասիվ ազդեցությունն իրենց երեխաների վրա: Հետևաբար, երեխաներին պաշտպանելու միակ ճանապարհը չծխելն է:


Նոր ուսումնասիրության արդյունքները հաստատել են նախկին եզրակացությունը, որ ծխախոտի ծուխը և տոքսինները երկարատև ազդեցություն են գործում երեխաների սիրտ-անոթային համակարգի առողջության վրա:


Ֆինն երեխաները հետազոտության են ենթարկվել` պարզելու, թե արդյո՞ք պասիվ ծխի ազդեցության հետևանքով նրանց քներակները` ուղեղին, գլխին և դեմքին թթվածնով հարուստ արյուն փոխանցող  արյունատար անոթները, նեղացել կամ  արգելափակվել են  հասուն տարիքում: Ծխի երկարատև ազդեցությունը կարող է նեղացնել կամ արգելափակել արյունատար անոթը, որը հաճախ առաջացնում է աթերոսկլերոզ:



Հետազոտությանը մասնակցել են այն երեխաները, ում  արյան նմուշները վերցվել են  1980-ին և 1983-ին կատարված հետազոտության շրջանակներում:


 

Ծխողների երեխաների մոտ հետագայում սիրտ-անոթային հիվանդություններ ունենալու վտանգը 4 անգամ ավելի մեծ է