Կործանված գերմանական օդանավի վերջին րոպեի ձայնագրությունը հայտնվել է համացանցում. ձայնագրություն
LiveLeak կայքում է հայտնվել ձայնագրություն, որը ենթադրաբար արվել է կործանված Airbus A-320 -ի թռիչքի վերջին րոպեներին: Այս մասին հայտնում է «Գազետան»:
Ըստ աղբյուրի` առաջին մի քանի վայրկյաններին ձայնագրության մեջ կարելի է լսել մարդկանց գոռոց և հաճախակի խուլ հարվածներ:
Մարտի 27-ի առավոտյան ԶԼՄ-ները հաղորդել էին, որ օդանավի ընկնելուց րոպեներ առաջ անձնակազմի ղեկավարը փորձել էր կացնով կոտրել օդաչուի խցիկի դուռը, որը երկրորդ օդաչուն ենթադրաբար կողպած է եղել ներսից և միտումնավոր օդանավը տարել կործանման:
Մարտի 24-ին Germanwings ավիաընկերության օդանավը կործանվել էր Ֆրանսայի հարավում` խլելով 150 մարդու կյանք:
.










