Վենեսուելացի մոդելն իր գոտկատեղի հաստությունը հասցրել է 50 սմ-ի. լուսանկարներ
Daily Mail-ը ներկայացրել է վենեսուելացի մոդելին, որին հաջողվել է սեփական գոտկատեղը նիհարեցնել- հասցնել 50,8 սմ-ի:
Նշվում է, որ Ալեյրա Ավենդադո անունով մոդելին դա հաջողվել է օրը 23 ժամ կորսետ կրելու միջոցով: Բժիշկները մոդելին նախազգուշացրել են, որ այդպես նա կարող է վնասել իր օրգանիզմը: Սրան մոդելը պատասխանում է, որ կորսետ է կրում արդեն 6 տարի: Ավելին` կորսետը համարում է իր «երկրորդ մաշկը»:
Անդրադառնալով գոտկատեղի բարակության մերօրյա ընկալումներին՝ աղբյուրը նկատում է, որ օրինակ՝ Քիմ Քարդաշյանի, Ջեսիքա Ալբայի կամ Նիքի Մինաժի պես աստղերը օրուգիշեր իրենց իրանի «մարզումն» է, որ տարածում են: Մյուս կողմից՝ Մոխրոտի մասին «Դիսնեյի» նոր ֆիլմում գլխավոր դերակատարուհուն քննադատել են չափազանց բարակ գոտկատեղով հանդես գալու համար:


















