Լավ ֆիզիկական պատրաստվածությունը նվազեցնում է քաղցկեղի ռիսկերը տղամարդկանց շրջանում

00:01 • 28.03.15

Գիտնականները հայտարարում են, որ լավ ֆիզիկական մարզավիճակում գտնվող տղամարդիկ քաղցկեղով հիվանդանալու ավելի քիչ հնարավորություն ունեն: Այս մասին հայտնում է «Գազետան»:

 

Խոսքը, մասնավորապես, թոքերի քաղցկեղի և կոլոռեկտալ քաղցկեղի մասին է: Այդ տղամարդկանց` թոքերի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը նվազում է 55%–ով, իսկ կոլոռեկտալ քաղցկեղով` 44%-ով: Նույնիսկ այն դեպքերում, երբ ֆիզիկապես լավ պատրաստված տղամարդկանց մոտ ուռուցք է ախտորոշվում, ապա դրանից մահանալու հավանականությունը նույն ֆիզպատրաստվածությունը նվազեցնում է: Այս դեպքում մահանալու հավանականությունը նվազում է  32%-ով:

 

1971 - 2009 թթ. իրականացվող այս հետազոտությանը մասնակցել է 13 949 տղամարդ: Ֆիզիկական պատրաստվածության մակարդակը գնահատվել է ըստ սիրտ-շնչառական դիմացկունության ցուցանիշների: Դա համարվում է մարդու ֆիզիկական պատրաստվածության կարևորագույն բաղադրիչներից: 

Գիտնականները ծրագրում են նմանատիպ հետազոտություն անցկացնել նաև կանանց շրջանում:

 

 

.

Լավ ֆիզիկական պատրաստվածությունը նվազեցնում է քաղցկեղի ռիսկերը տղամարդկանց շրջանում