Պաշտպանության ուժեղ համակարգով սմարթֆոնները դժվարացնում են ահաբեկչության դեմ պայքարը. Եվրոպոլի ղեկավար
Ահաբեկչության սպառնալիքի դեմ պայքարի հարցում կարևոր խնդիր է տեղեկատվական-հաղորդակցային համակարգերի անվտանգությունը. կարծում է ԵՄ ոստիկանական ծառայության (Եվրոպոլի) ղեկավար Ռոբ Ուեյնրայթը։
Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, Ուեյնրայթի խոսքով՝ համացանցի թաքնված սեգմենտներն ու կոդավորված հաղորդագրությունների փոխանակումը դժվարացրել է ահաբեկչության մեջ ներառված կասկածյալներին հետևելը։
Եվրոպոլի ղեկավարը նշել է, որ կարելի է հասկանալ ընկերությունների կոմերցիոն հետաքրքրությունները, որոնք պաշտպանության ուժեղացված համակարգերով սմարթֆոններ են արտադրում, սակայն, նրա խոսքով, նման ընկերությունները պետք է մտածեն նաև ահաբեկչության դեմ պայքարի վրա ունեցած հետևանքների մասին։










