Հաղթանակի 70-ամյակի առթիվ ոսկե iPhone է թողարկվել (լուսանկարներ, տեսանյութ)
Իտալական Caviar ոսկերչական բրենդը ներկայացրել է նոր բացառիկ հեռախոսներ՝ նվիրված Հայրենական մեծ հաղթանակի 70-ամյակին։ Սահմանափակ քանակությամբ շարքն առաջին անգամ ներկայացվել է ոչ միայն iOS, այլև Android տարբերակով, գրում է ДНИ.ru-ն։
Caviar Pobeda 70 սմարթֆոնում համատեղվել են տիտանը և ոսկին։ Հեռախոսի վրա ամբողջությամբ ձեռքով պատկերված է Կարմիր բանակի զինվորը, ով դրոշը տեղադրում է Ռեյխսթագի վրա։ Դա հաղթանակի գագաթնակետին հասնելու պահն է, որն անմահացրել է զինվորական լուսանկարիչ Հալդեյը։
Հեռախոսի վրա պատկերված է նաև «Մայր հայրենիքը կանչում է» հայտնի հուշարձանը, իսկ ներքևի մասում գրված է՝ «Փա՛ռք հաղթողներին»։



Սա ստեղծվել է Samsung A5-ի հիման վրա










