Սուրճը նվազեցնում է ալկոհոլի վնասակար ազդեցությունը օրգանիզմի վրա

21:00 • 31.03.15

Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային հիմնադրամի (WCFR) մասնագետները պնդում են, որ սուրճի օգտագործումը նվազեցնում է ոգելից խմիչքի կործանարար ազդեցությունը և 14 տոկոսով նվազեցնում լյարդի քաղցկեղի առաջացման վտանգը:


Ինչպես գրում է Корреспондент-ը` Daily Mail-ին հղումով, գիտնականները ուսումնասիրել են 8.2 մլն մարդու բժշկական տվյալները, որոնցից շատերը լյարդի քաղցկեղ են ունեցել: Փորձի ընթացքում պարզվել է, որ հիվանդության առաջացման վտանգը պայմանավորված է ո՛չ միայն հիվանդի քաշով և օրական սպառած ալկոհոլի քանակով, այլև` նրա կենսակերպով և սննդակարգով:


Ձկնեղենի և սուրճի առավել շարժուն սիրահարները առավել քիչ են հակված քաղցկեղով հիվանդանալուն: Այսպիսով, գիտնականների գնահատումամբ` սուրճի մեկ չափաքանակը կարող է 14 տոկոսով նվազեցնել լյարդի քաղցկեղի առաջացման վտանգը: Միևնույն ժամանակ գիտնականները նշում են, որ 4 բաժակից ավել սուրճի օգտագործումը չի  ավելացնում դրական ազդեցությունը, այլ կարող է վնասել օրգանիզմին:
 



 

Սուրճը նվազեցնում է ալկոհոլի վնասակար ազդեցությունը օրգանիզմի վրա