Լիլիպուտ բոդիբիլդերը կյանքի ուղեցկից է ընտրել սեռափոխ կնոջը. լուսանկարներ
Ամերիկացի լիլիպուտ բոդիբիլդերը կարծում է, որ գտել է իր կյանքի սերը` ի դեմս բարձրահասակ սեռափոխ կնոջ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
52-ամյա տղամարդը Անտոն Քրաֆթն է, ով աշխարհի ռեկորդակիր է: Քրաֆթը ըստ էության աշխարհում միակ մարդն է, ով 4 անգամ սեփական քաշով մեկ ծանրաձող է բարձրացրել:
Նա մոտ 130 սմ հասակ ունի, իսկ նրա ընտրյալի` 43-ամյա Բելի հասակը 190 սմ է:
Քրաֆթն ասում է, որ Բելի կողքին իրեն զգում է աշխարհի ամենաերջանիկ տղամարդը: Բելն էլ խոստովանել է, որ իրեն գերել են ընտրյալի հնարավորությունները` որպես ծանրամարտիկ: Ի դեպ, մինչ այդ Քրաֆթը հանդիպել է միայն իրենից բարձրահասակ կանանց հետ:














