Խաղողի կորիզի օգտակար հատկությունները

22:50 • 31.03.15

Քչերը գիտեն խաղողի կորիզի օգտակար հատկությունների մասին: Այն մաքրում է օրգանիզմը, բարելավում տեսողությունը, հոգ է տանում սրտի մասին և կարգավորում ճնշման արյան մակարդակը: Բացի այդ, այն նաև կանացի գեղեցկության բանալին է:


Խաղողի կորիզի օգտակար հատկությունների մասին գրում steptohealth.ru կայքը: Մեզնից շատերը նախընտրում են հանել խաղողի կորիզները և տանել չեն կարողանում, երբ դրանք ատամի տակ են ընկնում: Սակայն դրանք անհավանական օգտակար հատկություններ ունեն և կարող են օգնել պահպանել  մեր օրգանիզմի առողջությունը, գեղեցկությունը և երիտասարդությունը:
Դրանք հակաօքսիդանտներ են պարունակում:


Խաղողի կորիզում մեծ քանակությամբ ֆենոլ կոչվող նյութ է պարունակվում, որը հայտնի է որպես հզոր հակաօքսիդանտ:


Դրանք մաքրում են օրգանիզմը:


Բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ խաղողի կորիզները  օգնում են պաշտպանել օրգանիզմը աղտոտումից, ծխախոտի վնասակար հետևանքներից, ինչպես նաև՝ կանխում են սթրեսի կողմնակի հետևանքները: 


Դրանք լավացնում են արյան շրջանառությունը:


Խաղողի կորիզները բարելավում են արյան շրջանառությունը, կանխում են թրոմբների առջացումը և կարգավորում են զարկերակային ճնշումը:



Խաղողի կորիզները ունեն բորբոքումը հանող հատկություն: Դրանք օգտակար են այնպիսի հիվանդությունների ժամանակ, ինչպիսին են արթրիտը, դերմատիտը, կոլիտը, գաստրիտը, միզապարկի բորբոքումը:


Խաղողի կորիզների օգտակար հատկությունների շարքը համալրում են հետևյալ ազդեցությունները. առողջացնում է մազերը և կանխում ճաղատացումը, կանխում են քաղցկեղի առաջացումը, լավացնում տեսողությունը, արդյունավետ կերպով խնամում են մաշկը` այն ազատելով սև կետերից:



 

Խաղողի կորիզի օգտակար հատկությունները