Թողարկվել է մոդելի պատմության մեջ ամենաշքեղ Range Rover-ը

02:39 • 31.03.15

Jaguar Land Rover հատուկ ստորաբաժանումը ստեղծել է  Range Rover մոդելի SVAutobiography հատուկ տարբերակը: Ինչպես գրում է Rbc.ru-ն` ապրանքանիշն այս մեքենան ներկայացնում է որպես Range Rover-ի «ամենաշքեղը մոդելի 45 տարվա գոյության ընթացքում»:

 

Autocar-ի հաղորդմամբ` մոդելի շարժիչը առանձնապես փոփոխության չի ենթարկվել: 

 

SVAutobiography-ը զինվել է նույն  5 լիտր ծավալով V8 տուրբոշարժիչը` 542 ձիաուժ հզորությամբ, որով զինված էր Range Rover Sport SVR մոդելը: Որպես տարբերակ հասանելի է նաև հիբրիդային ուժային համակարգը:


Մեքենայի սրահը պատրաստված է կաշեպատ փայտից և զարդարված ալյումինե տարրերով, իսկ ոտնակների և նստելատեղերի վրա առկա է Autobiography գրությունը: Հետևի ուղևորների համար նախատեսված են հարմարավետ ծալովի  բազկաթոռներ, ինչպես նաև՝ սառնարանային խցիկ և շարժական սեղաններ: Բացի այդ՝ այստեղ կան երկու հավելյալ նստելատեղ, որոնք ամրացված են հետևի դռանը:


Ամենաշքեղ Range Rover-ի արժեքը կկազմի 220 000 դոլար, սակայն այն ամենաթնկարժեքը չէ մոդելի պատմության մեջ: SVAutobiography-ի դեբյուտը պետք է կայանա Նյու Յուրքի ավտոսրահի ժամանակ, որը կանցկացվի ապրիլի 3-12-ը:


 

Թողարկվել է մոդելի պատմության մեջ ամենաշքեղ Range Rover-ը