Ամերիկյան ընկերությունը «սելֆի» անելու համար կոշիկներ է ստեղծել (տեսանյութ)

18:12 • 31.03.15

Miz Mooz ամերիկյան բրենդը «սելֆի» անելու համար նախատեսված կանացի կոշիկներ է ներկայացրել: Այդ մասին ասված է ընկերության կայքում, գրում է lenta.ru-ն:

 

Selfie Shoes («Սելֆի-կոշիկներ») անունը ստացած բարձրակրունկ կոշիկները կվաճառվեն ընկերության առցանց խանութում ապրիլի 2-ից սկսած՝ 199 դոլարով:

 

Կոշիկների ձևը թույլ է տալիս դրանց առջևի մասում բջջային հեռախոս դնել: Դրանից հետո կոշիկը կրող անձը պետք է բարձրացնի ոտքը և մատով սեղմի կոշիկի ներսում գտնվող հատուկ կոճակը, որն ակտիվացնում է տեսախցիկը:

 

Selfi Shoes-ի գովազդային տեսահոլովակում ասվում է, որ կոշիկների հեղինակները սիրում են «սելֆիների» ձողերը, սակայն նշում են, որ որոշ իրավիճակներում՝ ի տարբերություն «սելֆի-կոշիկների», դրանց օգտագործումը կարող է դժվարություններ առաջացնել:

 

Ամերիկյան ընկերությունը «սելֆի» անելու համար կոշիկներ է ստեղծել (տեսանյութ)