Անառողջ սնունդն ազդում է նաև հոգեկան առողջության վրա. հետազոտություն

01:44 • 31.03.15

Դիետոլոգներն ասում են, որ առողջ կերպով պետք է սնվել ո՛չ միայն ֆիզիկական, այլև՝ հոգեկան առողջությունը նկատի ունենալով: Այս մասին հայտնում է Meddaily-ն:

 

Մասնավորապես՝ հայտնի է դարձել, որ ճարպոտ մթերքների առատությունը սննդակարգում կարող է հեգեկանի հետ կապված խնդիրների հանգեցնել: 

 

Կրծողների վրա իրականացված գիտափորձերից պարզ է դարձել, որ միայն ճարպոտ սննով կերակրվող լաբորատոր մկները բարակ աղիքի միկրոֆլորայի նմուշներ ունեն: Այդ նմուշները պատվաստվել են մկների մյուս` առողջ սննդով պահվող խմբին:

 

Անառողջ սննդի «նստեցված» կենդանիները սկսել են ագրեսիա և չափազանց մեծ ակտիվություն ցուցաբերել: Միկրոֆլորայի փոփոխությունը կենդանիների մոտ անհանգստության, հիշողության վատթարացման և կպչուն իրավիճակների զարգացման պատճառ է դարձլ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ճարպոտ սննդակարգը խախտում է դոմաֆինի արտադրությունն ուղեղում. այդ հորմոնը պատասխանատու է տրամադրության կարգավորման համար:

 

 

Անառողջ սնունդն ազդում է նաև հոգեկան առողջության վրա. հետազոտություն