WhatsApp-ը ձայնային զանգերի ֆունկցիա է ավելացրել

02:30 • 01.04.15

Սմարթֆոնների` ժողովրդականություն վայելող WhatsApp մեսենջերում նոր` ձայնային զանգերի ֆունցիա է ավելացել: Այս մասին հայտնում է «Լենտան»:

 

Այժմ նոր ֆունկցիան առկա  է միայն Android-սմարթֆոնների համար և միայն այն ծրագրերի տաբերակների, որոնք քաշված են դրանք ստեղծող ընկերության կայքից:

 

WhatsApp-ում զքնգի ֆունկցիան աշխատում է այնպես, ինչպես սովորական ձայնային զանգերը սմարթֆոններում:  

WhatsApp-ի ձայնային զանգերի թողարկումը iPhone-ի և iPad պլանշետի համար տեղի կունենա մի քանի շաբաթից:

 

WhatsApp-ը ձայնային զանգերի ֆունկցիա է ավելացրել