Գիտնականները խոստանում են 10 տարի լիցքը պահող մարտկոց ստեղծել
Կարճ ժամանակում լիցքը կորցնող մարտկոցները հավելյալ խնդիրներ են առաջացնում սմարթֆոնների օգտատերերի համար: Սակայն նորարարական տեխնոլոգիաները խոստանում են մոտ ապագայում լուծել այս խնդիրը:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, մասնավորապես Atmel ընկերությունը ներկայացրել է տարատեսակ էլեկտրոնային սարքերի համար նախատեսված նոր սերնդի միկրոչիպեր, որոնք չափազանց դանդաղ են էներգիան ծախսում ու, բացի այդ, կարող են լիցք ստանալ օգտատիրոջ մարմնից կամ ընդամենը մի հպումից:
Գիտնականների համաձայն՝ SAM L միկրոչիպերի կատարելագործման դեպքում հնարավոր կլինի այնպիսի մարտկոցներ ստեղծել, որոնք լիցքը կկարողանան պահել անգամ մինչև 10 տարի:










