ԴՆԹ-ի և պեպտիդների շնորհիվ գիտնակնները կարող են նոր սերնդի էկրաններ ստեղծել գաջեթների համար

03:09 • 01.04.15

Գիտնականները  պնդում են, որ ԴՆԹ-ի և պեպտիդների կառուցվածքի ուսումնասիրությունը հուշել է նրանց՝ ստեղծելու նոր սերնդի էկրաններ, որոնք կարող են կիրառվել սմարթֆոնների և պլանշետային համակարգիչների արտադրության մեջ:


Ինչպես գրում է  Газета.Ru-ն` Nature Nanotechnology ամսագրում հրապարակված հոդվածին հղումով, նոր էկրանները կլինեն թափանցիկ, բարակ և ճկուն: Պեպտիդները և ԴՆԹ-ն այն երկու բաղկացուցիչներն են, որոնք առկա են մոլորակի վրա գոյություն ունեցող բոլոր կենդանի օրգանիզմներում: Բժշկության և կենսաբանական փորձարկումների համար արհեստական  սինթեզի օգնությամբ ստեղծվել են պեպտիդային նուկլեինաթթուները, որոնք իրենց մեջ ԴՆԹ-ի և պեպտիդների հատկություններ պարունակող քիմիական նյութեր են: 


Կենսանանոտեխնոլոգիայի ոլորտի մասնագետները մի քանի տեսակի պեպտիդային նուկլեինաթթուներ են  սինթեզել, որոնք կարող են օգտագործվել սմարթֆոնների և այլ գաջեթների բարակ, ճկուն և թափանցիկ էկրաններ ստեղծելու համար:
 

ԴՆԹ-ի և պեպտիդների շնորհիվ գիտնակնները կարող են նոր սերնդի էկրաններ ստեղծել գաջեթների համար