Առողջարար բուսայուղեր. թե որ ուտեստը ինչ յուղով կարելի է պատրաստել

22:17 • 01.04.15

Daily Mail-ը հոդված է հրապարակել բուսայուղերի մասին, թե որ ուտեստը ինչ բուսայուղով կարելի է պատրաստել:


Լավագույնը բանջարեղենի համար` կանրճակի յուղ


Կանրճակի յուղը հագեցած ճարպերի 6 տոկոս է միայն պարունակում` ձիթապտղի յուղի 14 տոկոսի համեմատ:  Այն նաև 10 անգամ ավելի շատ օմեգա-3 ճարպաթթու է պարունակում և 50 տոկոս ավելի շատ վիտամին E:


Լավագույնը Ռիզոտտոյի համար` բրձնի յուղ

 

Բրինձի թեփից, որը բրինձի մանրաթելային հյուսվածքի տակ առկա վիտամիններով հարուստ շերտն է, և ծիլերից ստացվող յուղը հարուստ է պաշտպանիչ հակաօքսիդանտներով, ինչպիսին վիտամին E-ն է:


Լավագույնը տապակի համար` կոկոսի յուղ


Կոկոսի սպիտակ մսապտղից ստացվող յուղը 50 տոկոսով հագեցած է լաուրինաթթվով, որը  առողջարար ճարպաթթուների շարքն է դասվում: Սենյակային ջերմաստիճանի պայմաններում այն պնդանում է և չի կարող կիրառվել աղցանների համար, սակայն հիանալի է տապակելու համար:

 

Լավագույնը աղցանների համար` ընկույզի յուղ


Ճարպաթթուներով հարուստ ընկույզի յուղը կարող օգնել նվազեցնել սրտի հիվանդությունների վտանգը: Այն հիանալի տարբերակ է աղցանների մեջ կիրառելու համար: 


Լավագույնը թխելու համար`  կանեփի յուղ


Օմենգա-3, 6 և 9 ճարպաթթուներով ամենահարուստն է խոհարարական  յուղերի շարքում: Այն ստանում են կանփեի սերմից: Մեկ թեյի գդալ յուղը պարունակում է օմեգա-3 ճարպաթթվի օրական անհրաժեշտ չափաբաժնի 94 տոկոսը:

 

Առողջարար բուսայուղեր. թե որ ուտեստը ինչ յուղով կարելի է պատրաստել