Մազերի առողջությունն ու գեղեցկությունն ամբողջովին կախված է սննդակարգից
Սպիտակ մազերը կանանց ամենից շատ հուզող խնդիրներից է, սակայն մաշկաբան տրիխոլոգ Սառա Էլիսոնի կարծիքով` դա սխալ սննդակարգի արդյունք է:
Ինչպես գրում է meddaily.ru-ն` The Daily Mail-ին հղումով, միայն կոսմետիկ միջոցներով հնարավոր չէ վերացնել սխալ սննդակարգի հասցրած խանգարումները: Այդ իսկ պատճառով մազերի բուժումը պետք է սկսել արյան հետազոտությունից և սննդակարգի կարգավորումից:
Առողջ մազեր ունենալու համար անհրաժեշտ է սպիտակուցներով, շաքարով, վիտամիններով և հանքանյութերով հարուստ սնունդ օգտագործել: Ընկույզն, իր հերթին, կարող է կանխել սպիտակ մազերի հայտնվելը: Այն մեծ քանակությամբ վիտամին Е, խոնավեցնող օմեգա-ճարպեր է պարունակում: Ընկույզը նաև պղինձ է պարունակում, որն անհրաժեշտ է մազերի գույնն ապահովող մելանին արտադրելու համար: Հենց պղնձանյութի պակասն է հանգեցնում սպիտակ մազերի վաղաժամ հայտնվելուն:
Մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել նաև կինոային, որը ամինաթթուների հարուստ աղբյուր է և ներառվում է բազմաթիվ շամպունների բաղադրության մեջ:
Բարակ մազերն ու դրանց թափվելը կարող է պայմանավորված լինել երկաթի պակասով: Իհարկե, երկաթի լավագույն աղբյուրը կարմիր միսն է, սկայն ոսպը ևս լավ արդյունք է տալիս:
Գլխամաշկի չորությունը ցինկի պակասի արդյունք է: Այն անհրաժեշտ է մաշկի խոնավեցման և սնուցման համար: Ցինկով հարուստ են ծովախեցգետինը, օմարը և դդմի սերմերը: Իսկ եթե մազերի ծայրերը հաճախ են ճյուղավորվում, անհրաժեշտ է հաճախ օգտագործել կարմիր պղպեղ, նարինջ, ելակ, լոլիկ և բրոկոլի:










