ՆԱՍԱ-ն «թռչող ափսեի» փորձարկում կիրականացնի

11:46 • 01.04.15

ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն, այս տարվա հունիսին կփորձարկի Low-Density Supersonic Decelerator (LDSD) կոչվող սարքը, որն արտաքուստ նման է «թռչող ափսեի»:

 

Ինչպես նշում է korrespondent.net-ը, այն նախատեսված է  Մարսի վրա տիեզերանավեր ուղարկելու համար: Սկավառակաձև սարքը համալրված է փչովի «գոտիով» ու հսկայական պարաշյուտով: Մասնագետները նշել են, որ սարքի փորձնական թռիչքի հստակ ժամկետը կախված է եղանակային պայմաններից:

 

Ըստ նախատեսվածի՝ սարքը կբարձրանա Երկրի մակերևույթից 55 կմ բարձրության վրա, ինչից հետո կսկսի իջնել «գոտու» օգնությամբ, որը վայրէջքի առաջին պահից ի վեր սկսում է փչվել:

 

ՆԱՍԱ-ի մասնագետների հաշվարկների համաձայն՝ փորձարկումը կտևի 4.5 ժամ, ինչից հետո սարքը վայրէջք կկատարի Խաղաղ օվկիանոսում:

ՆԱՍԱ-ն «թռչող ափսեի» փորձարկում կիրականացնի