Google-ն ապրիլմեկյան կատակ է արել՝ թույլ տալով Pac-Man խաղալ Google Maps-ում
Չնայած նրան, որ ոչ բոլոր ապրիլմեկյան կատակներն են «զվարճալի», Google ընկերությունը հիանալի գաղափար է մտահղացել՝ գաղտնի կերպով հնարավորություն ընձեռելով խաղալ դասական Pac-Man խաղը Google Maps քարտեզային ծառայությունում՝ ցանկացած քաղաքի փողոցներում, գրում է Business Insider-ը:
Pac-Man խաղալու համար անհրաժեշտ է նախ մտնել Google Maps և սեղմել որևիցե մի վայրի վրա: Այնուհետ էկրանի ներքևի ձախ անկյունում պետք է սեղմել Pac-Man կոճակը, և Google-ը կփոխակերպի քաղաքի փողոցները Pac-Man խաղի էկրանի:
Որոշ քաղաքներ և տարածքներ բնականաբար կարող են ավելի հեշտ կամ ավելի դժվար լինել, քան մնացածները, այնպես որ կարելի է փորձել խաղալ աշխարհի տարբեր տարածքներում և փոխել խաղի դժվարության մակարդակը:










