Ձկան յուղի 7 օգտակար հատկություն

22:06 • 02.04.15

Շատերը խուսափում են ձկան յուղ օգտագործելուց՝ դրա տհաճ հոտի պատճառով, սակայն այն ունի մի շարք օգտակար հատկություններ, որոնք հնարավոր չէ ստանալ այլ մթերքներից: Այս մասին գրում է healthylifetricks.com-ը` ներկայացնելով ձկան յուղի ամենակարևոր օգտակար հատկությունները:

 

Ամրացնում է սիրտ-անոթային համակարգը


Այն իջեցնում է արյան  ճնշումը, իջեցնում է տրիգլիցերիդ կոչվող ճարպերի մակարդակն արյան  մեջ և կարգավորում է սրտխփոցը:


Զարգացնում է երեխաների միտքը


Ապացուցվել է, որ հղիության ընթացքում ձկան յուղով հարուստ սնունդ ընդունող մայրերի երեխաները ավելի լավ են կողմնորոշվում և մտավոր բարձր կարողություններ են ունենում:


Բարելավում է մաշկի և մազերի վիճակը


Ձկան յուղը խոնավեցնում է մաշկը, կարող է վերացնել կարմրությունը, բշտիկները կամ ցանը: Այն հոյակապ սնուցում է մազերը` դրանց փայլ, ծավալ հաղորդելով և նպաստելով արագ աճին:

 

Բարելավում է հոգեկան առողջությունը


Պահպանում է դոպամինի և սերոտոնինի մակարդակը, այս երկու հորմոնի հավասարակշռությունը խախտվում է Ալցհեյմերի հիվանդության, շիզոֆրենիայի կամ ընկճախտի ժամանակ:


Դիմացկուն է դարձնում եղանակային ալերգիաների նկատմամբ


Ուժեղացնում է իմունային համակարգը և պաշտպանում քթի խոռոչը և կանխում է ալերգիկ բորբոքումը:


Կանխում է վիժումը


Ամրապնդելով սաղմի օրգանները հղիության ժամանակ` օգնում է խուսափել անցանկալի վիժումից:


Նվազեցնում է ուղեղի կաթվածի վտանգը


Կաթվածը տեղի է ունենում, երբ արյունատար անոթը խցանվում է, իսկ ձկան յուղը օգնում է վերացնել դրան հանգեցնող գործոնները:


 

Ձկան յուղի 7 օգտակար հատկություն