Միջնադարյան բնական հակաբակտերիալ միջոց, որը բուժում էր սունկն ու վիրուսները

01:23 • 02.04.15

Միջնադարյան Եվրոպայում տարածված այս ըմպելիքը ժողովրդական բժշկության անփոխարինելի մասն էր կազմում`   հզոր բնական հակաբակտերիալ միջոց, որն սպանում է վնասակար բակտերիաները:
Ինչպես ներկայացնում է healthylifetricks.com-ը` ըմպելիքի բաղադրությունն ուժեղ հակավիրուսային և հակասնկային բանաձև ունի: Այն բարելավում է արյան և ավշի շրջանառությունը մարմնի բոլոր հատվածներում: Այն հաջող բուժում է կանդիդամ (կաթնասնկախտ): Ըստ տարբեր պատմությունների՝ այն ժամանակին օգնել է բուժել տարբեր վիրուսներ և բորբոքումներ, և գաղտնիքը բաղադրության մեջ է:


Բաղադրիչներ`


700 մլ թարմ խնձորի քացախ
¼  բաժակ կտրատած սխտոր
2 թարմ կծու պղպեղ
¼ բաժակ քերած կոճապղպեղ
2 թեյի գդալ քերած ծովաբողկ
2 թեյի գդալ քրքումի փոշի կամ 2 կտոր քրքումի արմատ

 

Պատրաստման եղանակը


Մեծ տարայի մեջ խառնեք բաղադրիչները՝ բացի խնձորի քացախից, և լցրեք այն բանկայի մեջ: Չոր բաղադրիչները պետք է կազմեն բանկայի 2/3-ը, մնացած մասը լցրեք խնձորի քացախով: Հետո փակեք բանկայի բերանը և խառնեք բաղադրիչները: Պահեք այն չոր և զով վայրում՝ 2 շաբաթ` օրական մի  քանի անգամ թափահարելով: Երկու շաբաթ հետո այն անցկացրեք հաստ մարլայի միջով, որից հետո կարող եք պահել սենյակային ջերմաստիճանում:


Օրական կարող եք օգտագործել մեկ ճաշի գդալ ստացված խառնուրդից, որը կօգնի սպանել վատ բակտերիաները և ամրապնդել իմունային համակարգը: Այն կարելի է օգտագործել նաև ուտեստների հետ: Հիվանդության կամ վիրուսի պարագայում օրական կարելի է 5-6 ճաշի գդալ օգտագործել:

 

 

Միջնադարյան բնական հակաբակտերիալ միջոց, որը բուժում էր սունկն ու վիրուսները