Քաղցր օշարակ, որը կօգնի վերացնել ճարպերը և բարելավել աղիների աշխատանքը

23:23 • 02.04.15

Բնական բաղադրիչներից պատրաստված քաղցր հյութը կօգնի ազատվել գոտկատեղի ճարպերից և դուրս բերել ավելորդ ջուրը օրգանիզմից:


Ինչպես գրում է healthylifetricks.com-ը` բաղադրիչների խառնուրդը կբարելավի տեսողությունը, լսողությունը և հիշողությունը:  Ըմպելիքն ավելի արդյունավետ ազդեցություն կգործի, եթե ուղեկցվի կանոնավոր մարզանքներով:


Անհրաժեշտ բաղադրիչները`


125 գ ծովաբողկ
4 կիտրոն
3 թեյի գդալ մեղր
2 թեյի գդալ դարչին
2 սմ թարմ կոճապղպեղ

Պատրաստման եղանակը`


Բլենդերով հարեք ծովաբողկն ու կոճապղպեղը, լավ հարելուց հետո ավելացրեք կիտրոնի հյութը և խառնեք 3 րոպե: Ապա ավելացրեք մեղրը և դարչինը, խառնեք մինչև օշարակ ստանալը: Խառնուրդը պահեք ապակե բանկայում և  օգտագործեք  1 թեյի գդալ` օրական 2 անգամ ուտելուց և մարզումներից առաջ:


Օգտագործեք օշարակը 3 շաբաթ, ապա 3 շաբաթ ընդմիջում տվեք:


Օշարակի հիմնական ազդեցիկ բաղադրիչը ծովաբողկն է, որը մաքրում է մարմինը, վերացնում հոգնածությունը և նպաստում լավ բակտերիաների ձևավորմանը աղիներում:


 

Քաղցր օշարակ, որը կօգնի վերացնել ճարպերը և բարելավել աղիների աշխատանքը