Տիեզերագնացները Ֆիլիպիններին մոտեցող թայֆունի ապշեցուցիչ նկարներ են արել (լուսանկարներ)
Միջազգային տիեզերակայանի երկու տիեզերագնացներ՝ իտալուհի Սամանթա Քրիստոֆորետին և ամերիկացի Թերի Վիրթսը, 410 կիլոմետր բարձրությունից ֆիքսել են Ֆիլիպիններին մոտեցող թայֆունը:
«Մայսակը» գնահատվել է 5-րդ կատեգորիայի թայֆուն և ստիպել է Ֆիլիպիններին զորքերը պատրաստվածության բերել, գրում է The Daily Mail-ը:
Երկրի արևելյան ափին գտնվող բնակիչներին և զբոսաշրջիկներին զգուշացվել է, որ Խաղաղ օվկիանոսից եկող թայֆունը ցամաք կհասնի առաջիկա 72 ժամվա ընթացքում: Թայֆունն արդեն առաջացրել է 225 կիլոմետր/ժամ ուժգնությամբ քամիներ:
Սպասվում է, որ այն կթուլանա, երբ շաբաթ կամ կիրակի օրը մոտենա Ֆիլիպինների հիմնական՝ Լուզոն կղզու կենտրոնական և հյուսիսային հատվածներին: Այնուամենայնիվ, նշվում է, որ այն զգալի վտանգ է ներկայացնելու ճանապարհին եղած կղզիներին:
«Նայելով իմ տեսած ամենահզոր թայֆունի կենտրոնին՝ ասես գիտաֆանտաստիկ ֆիլմից սև խոռոչ լիներ»,- ասել է ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Թերի Վիրթսը:





![]()











