Գիտնականները մինչ օրս գիտությանն անհայտ վիրուսի տեսակ են հայտնաբերել
Գիտնականները մինչ այժմ գիտությանն անհայտ վիրուսի տեսակ են հայտնաբերել, որը բնակվում է օվկիանոսի հատակին` մեթանի ստորգետնյա աղբյուրների մոտակայքում: Газета.Ru-ի հաղորդմամբ` գիտնականների աշխատանքը նկարագրող հոդվածը հրապարակվել Nature Communications ամսագրում:
Գիտնականները ծովի հատակին գտնվող աղբյուրներից մեթանի հետազոտություն էին անցկացնում: Ջրի և մեթանի փորձանմուշներում վիրուսներ են հայտնաբերվել, որոնք պատկանում են նոր, գիտությանն անհայտ տեսակի: Հետազոտողները պարզել են, որ այդ վիրուսը վնասում է միաբջիջ օրգանիզմներին:
Վիրուսի յուրահատկությունն այն է, որ պարունակում է գենետիկ տարր, որը վերահսկում է մեկ հստակ գենի մուտացիները` այդպիսով իսկ թույլ տալով վիրուսին՝ լավագույնս հարմարվել շրջակա միջավայրին: Կարելի է ասել, որ վիրուսը ինք իրեն կարգավորում է իր օրգանիզմի մուտացիաները:










