Volvo-ն հեծանիվների համար մթության մեջ լուսավորվող ներկ է ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)
Շվեդական Volvo մեքենաշինական ընկերությունը, որն անչափ լուրջ է վերաբերում ճանապարհային անվտանգության հարցերին, որոշել է օգնել գիշերով հեծանվասպորտով զբաղվող մարդկանց` ստեղծելով մթության մեջ լուսավորվող ներկ:
Ինչպես նշում է slate.com-ը, ներկն անգույն է, սակայն մութն ընկնելուն պես այն լուսավորում է հեծանիվը, ինչի շնորհիվ մեքենաների վարորդները նկատում են հեծանվորդին ու խուսափում նրա հետ բախումից:
Նշվում է, որ նորույթն ամենևին էլ չի վնասում հեծանվի մակերևույթն ու հեշտությամբ լվացվում է: Ներկայում այն փորձարկվում է բրիտանական շուկայում:
Հետաքրքրական է, որ ներկը, բացի հեծանվից, կարելի է օգտագործել նաև հագուստի դեպքում:














