Խնձորի քացախի և բնական մեղրի խառնուրդը հիանալի միջոց է բազմաթիվ ցավերից ազատվելու համար
Խնձորի քացախը և մեղրը երկու անհավանական բնական նյութ են, որոնք հնարավոր է օգտագործել՝ առանց մշակելու: Դրանք հարուստ են օգտակար հատկանիշներով:
Ինչպես գրում է Healthylifetricks.com-ը` եթե խառնեք այս երկու բաղադրիչը, ապա այդ խառնուրդն ավելի դրական ազդեցություն կգործի: Հոդացավի, բորբոքման, մարսողական խնդիրների և կոկորդի ցավի դեմ պայքարելիս այս բնական խառնուրդը հիանալի եղանակ է: Այն պետք է օգտագործել քաղցած ժամանակ, որպեսզի զգաք օգտակարությունը:
Մեղրի և խնձորի քացախի խառնուրդի օգտակար հատկությունները
Բարելավում է առողջական վիճակը և վերացնում է հոդացավը, լավ է արթրիտի ցավերը վերացնելու համար:
Վերացնում է այրոցի ու թթվայնության զգացողությունը:
Բարելավում է մարսողական համակարգի աշխատանքը, այդ թվում` վերացնում է փորկապության խնդիրները:
Նպաստում է քաշի կորստին:
Նվազեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ և իջեցնում է արյան ճնշումը:
Հանգստացնում է կոկորդի ցավը:
Վերականգնում է մաշկի հյուսվածքը և մաշկին վերադարձնում երիտասարդ տեսքը:
Վերացնում է բորբոքումը:
Խառնուրդը պետք է պատրաստել բնական բաղադրիչներից` առանց մշակման ենթարկելու: 1 թեյի գդալ հում մեղրի հետ պետք է խառնել 1 թեյի գդալ խնձորի քացախ: Եթե համը ձեզ հաճելի լինի, կարող եք 1 ճաշի գդալ ավելացնել: Ապա մեկ բաժակ տաք ջուր ավելացրեք: Այս ըմպելիքը պետք է խմել առավոտյան՝ քաղցած, որից 20-30 րոպե հետո նոր կարող եք նախաճաշել: Այն պետք է օգտագործել ամեն օր:










