Օրվա ընթացքում մարդը շնչում է 20 000 անգամ. հետաքրքիր փաստեր մարդկային մարմնի մասին

22:50 • 03.04.15

Մեզ թվում է, որ լավ գիտենք մեր օրգանիզմն ու դրա պահանջները և օրգանիզմում տեղի ունեցող գործընթացները, սակայն իրականում մարդու մարմինը հաճախ տարակուսանքի մեջ է գցում անգամ բժիշկներին:


Այս մասին գրում է AdMe.ru-ն` հետաքրքիր տեղեկություններ ներկայացնելով մարդկային մարմնի մասին:


1. Բերանում այնքան բակտերիաներ կան, որքան մարդ կա Երկրի վրա: 


2. Մազը կարող է դիմանալ խնձորի քաշին:


3. Լեզվի հետքը բացարձակապես յուրօրինակ է:

 

4. Մարդ օրական 600 միլիլիտր թուք է արտադրում:

 

5. Տեղեկատվությունը ուղեղին հասնում է շուրջ 400 կմ/ժամ արագությամբ:


6. Գոյություն ունի արյան ոչ թե 4, այլ 29  խումբ:


7. Մեկ օրվա ընթացքում արյունը 19312 կմ հեռավորություն է անցնում:


8. Նյարդերի ընդհանուր երկարությունը մեր օրգանիզմում 75 կմ է:


9. Օրվա ընթացքում մարդը շնչում է 20 000 անգամ:


10. Մարդը կարող է 10 մլն գույն տարբերակել, սակայն չի ուզում հիշել բոլորի անվանումները:


11. Մարդու ականջներն աճում են ողջ կյանքի ընթացքում` տարեկան մեկ քառորդ միլիմետրով:


12. Սիրտը տարվա ընթացքում 35 մլն անգամ է խփում:


13. Ամեն օր մարդը կորցնում է մոտ 1 մլն մաշկի բջիջ` տարեկան 2 կգ:


14. Միջինում յուրաքանչյուր մարդ օրական 35 տոննա ուտելիք է օգտագործում:


15. Աչքը թարթելու վրա մարդը ծախսում է կյանքի 5 տարին:


16. Գլխուղեղում մեկ վայրկյանում 100 000 քիմիական ռեակցիա է տեղի ունենում:


17. Ժպտալիս դեմքի  17 մկան է միանգամից աշխատում, լացելիս` 43:

 

 

Օրվա ընթացքում մարդը շնչում է 20 000 անգամ. հետաքրքիր փաստեր մարդկային մարմնի մասին