Բրիտանիայում մահացել է «100-ամյա անչափահաս» բնորոշմամբ հայտնի 17 ամյա աղջիկը

23:01 • 03.04.15

Բրիտանիայում մահացել է «100-ամյա անչափահաս» բնորոշմամբ հայտնի Հեյլի Օուքինեսը: Independnet-ը հայտնում է, որ նա 17 տարեկան էր և տառապում էր ծերացման բացառիկ հիվանդությամբ:

 

Պրոգերիա անվանումով հիվանդությունը մարդկանց ստիպում է ծերանալ 8 անգամ ավելի արագ, քան սովորական մարդկանց դեպքում է: 

 

Սովորաբար այս հիվանդությունով մարդիկ ապրում են առավելագույնը 13 տարի: Հեյլիի դեպքը բացառիկ էր` մահանալու տարիքի առումով:

Իր կյանքի ընթացքում նա հասցրել էր հանդես գալ որպես այս հիվանդության մասին իրազեկման ու դրամահավաքության ակտիվ գործիչ, թողարկել ինքնակենսագրություն:

 

Բրիտանիայում մահացել է «100-ամյա անչափահաս» բնորոշմամբ հայտնի 17 ամյա աղջիկը