Ապրիլի 4-ին Լուսնի լրիվ խավարում տեղի կունենա, բայց կտևի շուրջ 5 րոպե
2015 թվականն սկսվեց հետաքրքիր իրադարձություններով, հատկապես աստղագիտության սիրահարների համար: Մարտի 20-ին Հյուսիսային կիսագնդի բազմաթիվ բնակիչներ հետևեցին արևի խավարմանը:
Ինչպես գրում է Rbc.ru-ն` արևի խավարումը բաց թողած մարդիկ կարող են ականտեսը լինել մեկ այլ հետաքրքիր աստղագիտական երևույթի` լուսնի ամբողջական խավարման: Այս անգամ խավարման երևույթի կարող են հետևել, մասնավորապես, Արևմտյան Սիբիրի և Հեռավոր Արևելքի բնակիչները:
Լուսնի խավարումը տեղի կունենա մարտի 4-ին: Այն կլինի ամենակարճը ընթացիկ հարյուրամյակում: Այն կսկսվի երևանյան ժամանակով 14:16-ին և կտևի 4 րոպե 43 վայրկյան: Հյուսիսային Ամերիկայում հնարավոր կլինի տեսնել խավարման սկիզբը, իսկ Ուրալում` ավարտը: Եվրոպայի և Աֆրիկայի բնակիչները խավարումը չեն տեսնի: Հաջորդ ամբողջական լուսնային խավարումը տեղի կունենա 2015-ի սեպտեմբերի 28-ին, իսկ լրիվ արեգակնային խավարումը` 2016-ի մարտի 9-ին:










