Nissan-ը 2016թ. վաճառքի կհանի իր առաջին ինքնակառավարվող մեքենան
Ճապոնական Nissan Motor Co. մեքենաշինական ընկերությունը մտադիր է 2016թ. վաճառքի հանել իր առաջին ինքնակառավարվող մեքենան, ինչի մասին Նյու Յորքում հրավիրված մամուլի ասուլիսի շրջանակներում հայտնել է Renault-Nissan-ի ղեկավար Կառլոս Գոնը:
Նրա խոսքով՝ ինքնակառավարվող համակարգի ներդրումը Nissan-ի նոր մեքենաներում կիրականացվի փուլ առ փուլ, նշում է tass.ru-ն:
Օրինակ` 2016թ. վաճառքի հանվելիք մոդելը կօգնի վարորդին միայն խոշոր և ուղիղ մայրուղիներում: Մինչդեռ քաղաքային օղակաձև ճանապարհներով ինքնուրույն տեղաշարժվող ու մեծ թվով արգելքների արձագանքող մեքենաները վաճառքում կհայտնվեն 2020թ.:










