Apple-ը նշել է «խելացի ժամացույցների» վաճառքի ամսաթիվը
Apple-ը ներկայացրել է Apple Watch «խելացի ժամացույցների» վաճառքի մեկնարկի ճշգրիտ ամսաթիվը. տեղեկացնում է gazeta.ru-ն։
Նշվում է, որ դրանց վաճառքը կմեկնարկի ապրիլի 10-ին՝ ամերիկյան ժամանակով ժամը 12։01-ին։
Apple-ը, սակայն, դեռևս չի կարող «խելացի ժամացույցները» վաճառել Շվեյցարիայի տարածքում՝ արտոնագրային օրենսդրությունը խախտելու պատճառով։
Նշվում է, որ արտոնագիրը, որն իբր խախտում է ամերիկյան ընկերությունը, գրանցվել է 1985 թվականին և դրա ժամկետն ավարտվում է 2015-ի դեկտեմբերի 5-ին։
Այդ արտոնագիրը պատկանում է Leonard ընկերությանը։
Apple Watch-ը Տոկիոյի, Լոնդոնի և Փարիզի խանութներում կհայտնվի ապրիլի 10-ից։










