Քրքումի ոսկե կաթ. առողջարար ըմպելիք, որը կփոխի ձեր կյանքը

21:06 • 04.04.15

«Ոսկե  կաթը» համեղ և անհավանական առողջարար ըմպելիք է, որը հատկապես հարմար է երեկոյան օգտագործման համար, և արդյունքն ակնհայտ է:


Ինչպես գրում է healthyfoodteam.com-ը`ըմպելիքի հիմնական բաղադրիչը քրքումն է: Այն պարունակում է կուրկումին, պոլիֆենոլներ, որոնք հիմնական ակտիվ բաղադրիչներն են, որոնք առկա են ավելի քան 150 բուժական միջոցներում: Այն պարունակում է նաև հակաօքսիդանտներ, ունի հակաբորբոքային և հակաուռուցքային հատկություններ:

 

Քրքումի  օգտակար հատկանիշներից մի քանիսը`

 

Ամրացնում է իմունային համակարգը


Օգնում է պահպանել խոլեստերինի մակարդակը


Բարելավում է մարսողությունը


Մաքրում է լյարդը


Կարգավորում է նյութափոխանակությունը

 

Օգտակար է արյան բարձր ճնշման պարագայում


Լավ է հիշողության և ուղեղի աշխատանքի համար

 

Սև պղպեղի հետ համադրությամբ` քարքումի օգտակար հատկությունները բազմապատկվում են 100 անգամ:


Բաղադրատոմսը բաժանվում է 2 մասի. սկզբում պետք է պատրաստել քրքումի մածուկ և այն օգտագործել  ոսկե կաթ պատրաստելու համար:


Քայլ առաջին. քրքումից կարելի է մածուկ պատրաստել:

 

Անհրաժեշտ բաղադրիչները`
¼ բաժակ քրքումի փոշի
½ թեյի գդալ աղացած պղպեղ
½ բաժակ զտված ջուր

Պատրաստման եղանակը`


Լցրեք բոլոր բաղադրիչները եփելու համար նախատեսված փոքր տարայի մեջ և լավ խառնեք: Դրեք միջին ուժգնության կրակի վրա և անընդհատ խառնեք, մինչև խառնուրդը դառնա մածուցիկ: Այն սառեցնելուց հետո կարելի է պահել փոքրիկ բանկայով սառնարանում:

Քայլ երկրորդ. «ոսկե կաթ»

 

Անհրաժեշտ բաղադրիչները`
¼ թեյի գդալ քրքումի մածուկ,
1 բաժակ նշի կաթ, կարող եք օգտագործել նաև սովորական կաթ
Փոքր-ինչ մեղր
1 թեյի գդալ կոկոսի յուղ

 

Կաթն ու քրքումի մածուկը դրեք դանդաղ կրակի վրա: Լավ խառնեք և եռացրեք: Վերցրեք կրակից: Երբ ըմպելիքը սառչի, ավելացրեք մեղրն ու յուղը: Ըմպելիքն ունի նուրբ ոսկեգույն երանգ, հենց այդտեղից էլ գալիս է անունը: Եթե երբեք չեք օգտագործել քրքում, սկսեք քիչ չափաբաժնով և հետևեք արդյունքին:

 

 

 

Քրքումի ոսկե կաթ. առողջարար ըմպելիք, որը կփոխի ձեր կյանքը