Եթե շատ եք սնունդ ընդունել, այս հրաշք թուրմը կօգնի այրել ավելորդ կալորիաները
Եթե շատ սնունդ եք ընդունել և դժվարանում եք մարսել, այս երկու բաղադրիչից պատրաստված խառնուրդը կօգնի այրել ավելորդ կալորիաները:
Ինչպես գրում է Healthy Food Team-ը` այն պատրաստելու համար անհրաժեշտ է մեծ հասած թուրինջ և 1 ճաշի գդալ մեղր: Այս խառնուրդը մի շարք օգտակար հատկանիշներ ունի:
Թուրինջը հայտնի հակաօքսիդանտ և հակաբակտերիալ միջոց է: Այն հարուստ է վիտամին C-ով, պարունակում է նաև վիտամիններ A, B, D, E և կալցիում, մագնեզիում, ցինկ, պղինձ և երկաթ:
Բաղադրատոմսը`
Կիսեք սառը թուրինջը, հանեք պտղամիսը գդալով, ապա մեղրի հետ միասին հարեք բլենդերով, մինչև համասեռ խառնուրդ ստացվի:
Հրաշք թուրմը պարունակում է հետևյալ օգակար հատկանիշները`
Պեկտինը նպաստում է ավելորդ խոլեստերինի արտազատմանը, նվազեցնում է ինսուլինի մակարդակը և կարգավորում է նյութափոխանակությունը:
Լիկոպինը պայքարում է օրգանիզմի թունավոր և վնասակար նյութերի դեմ: Այս թուրմի մի քանի կումը լանչից հետո ունակ է այրելու ուտելիքի ընթացքում հավաքած կալորիաները:
Այն օգտակար ազդեցություն է ունենում հիպերտոնիկ և սիրտ-անոթային հիվանդությունների վրա:










