Աստղագետներն ականատես են եղել Արևից 300 անգամ ավելի պայծառ աստղի «ծնվելուն» (շարժանկարներ)
Ամերիկացի աստղագետները Նյու Մեխիկոյում տեղակայված հսկայական հեռադիտակի միջոցով ականատես են եղել նոր աստղի «ծնվելու» գործընթացին:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, աստղը 300 անգամ ավելի պայծառ է և 8 անգամ ավելի մեծ, քան Արևը։ Այն մեր մոլորակից այնքան հեռու է գտնվում, որ դրա մոտ հասնելու համար կպահանջվի 4.200 տարի:
Երկնային մարմինը շրջապատում է տիեզերական փոշու խիտ ամպը:
Մասնագետները նշել են, որ կշարունակեն ապագայում աստղը պահել իրենց ուշադրության կենտրոնում, որպեսզի տեսնեն, թե տարիների ընթացքում այն ինչպիսի փոփոխությունների է ենթարկվում:

Շարժանկարները դիտել՝ այստեղ։










