Քաղցկեղի բջիջները կարելի է սպանել` սննդակարգից բացառելով այս մթերքը
Կան բազմաթիվ գործոններ, որ ստիպում են քաղցկեղին` աճել, և այդ գործոնները բազմազան են` սկսած էմոցիաներից մինչև շրջակա միջավայր, սակայն հիմնական գործոնը սնունդն է, որ մենք ընդունում ենք: Այս մասին գրում է Healthy Food Team-ը` բացահայտելով այն մթերքը, որը մեր ամենօրյա սննդակարգից բացառելով` կարող ենք կանխել քաղցկեղի առաջացումը կամ զարգացումը:
Շաքարը քաղցկեղի սնունդն է: Քաղցկեղի և շաքարի փոխազդեցության մասին փորձագետները խոսում էին դեռևս 1920-ականներին, սակայն մինչ օրս բժիշկներն իրենց հիվանդներին չեն արգելում շաքար օգտագործել` պայքարելու այդ հիվանդության դեմ:
Այն ժամանակվանից դեռ Նոբելյան մրցանակակիր, գերմանացի ֆիզիոլոգ, կենսաքիմիկոս Օտո Վարտբուրգը գիտեր, որ քաղցկեղը հնարավոր է սպանել՝ բացառելով շաքարի օգտագործումը:
Նա տեսություն էր հեղինակել, որում ներկայացնում էր, որ քաղցկեղի և դրա չարորակ բջիջների աճը պայմանավորված է գլյուկոզայի կազմալուծման արդյունքում առաջացած էներգիա արտադրող բջիջներով (շաքար):
Շաքարի վնասակար հատկություններից ազատվելու լավագույն տարբերակը անցանկալի վերամշակված շաքարից հրաժարվելն է:










