Բրիտանացի գիտնականները «հաստատել են» «աբխազական ձնեմարդու» գոյությունը

01:58 • 05.04.15

Բրիտանացի գիտնականները «հաստատել են», որ «աբխազական յեթի» (ձնեմարդ) անունով հայտնի Զանան կիսով չափ մարդ է, կիսով չափ` կապիկ:

 

Ինչպես գրում է Газета.Ru-ն` The Times-ին հղումով, գիտնականների խումբը ղեկավարել է պրոֆեսոր Բրայան Սայկսը` Օքսֆորդի համասարանից: Նրա խոսքով` գենետիկ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Զանայի ժառանգները արևմտաաֆրիկյան գեներ ունեն, որոնք Homo sapiens չեն: Որպես եզրահանգում` Սայկսը հայտարարել է, որ  Զանան «պատկանում է» ժամանակակից մարդկանց այլ ենթատեսակի:

 


Գիտնականի կարծիքով` նախահեղափոխական  Աբխազիայում բնակվող Զանայի նախնիները Աֆրիկայից հեռացել են ավելի քան 100 000 տարի առաջ, ապա բնակություն են հաստատել Կովկասում:
Ավելի վաղ Սայկսին հաջողվել էր ապացուցել, որ երկու մետր հասակով կինը` Զանան, որի մարմինը պատված է խիտ մորթով, աֆրիկյան ստրկուհի է եղել, որին 19-րդ դարում Կովկաս են բերել օսմանցի առևտրականները: Սակայն այժմ գիտնականը հրաժարվել է այդ տեսությունից:
 

Բրիտանացի գիտնականները «հաստատել են» «աբխազական ձնեմարդու» գոյությունը