Apple-ը մանրամասներ է ներկայացրել Watch-ի մասին (տեսանյութ)

18:07 • 06.04.15

Apple Watch-ի վաճառքի մեկնարկից երեք շաբաթ առաջ YouTube վիդեոհոսթինգի Apple-ի պաշտոնական էջում չորս տեսահոլովակ է հայտնվել: Հրապարակված տեսանյութերից յուրաքանչյուրում բացատրվում են վաճառքի պատրաստվող նորույթի հնարավորությունները և դրանց հետ փոխգործակցելու սկզբունքները, գրում է lenta.ru-ն:

Ամենաերկար տեսանյութը, որը երկու օրվա ընթացքում դիտվել է ավելի քան 1 միլիոն անգամ, ցուցադրում է ժամացույցի գործառույթները առանց մանրամասների: Մնացած երեք տեսանյութերը բացատրում են առանձին հավելվածների և տարբեր բաղադրիչների հետ աշխատանքի սկզբունքները:

Սա Apple-ի առաջին փորձը չէ` պատմել իր նոր արտադրանքների մասին նման կերպ: Այս բնույթի տեսանյութերը, որոնցում նկարագրվում են նոր արտադրանքները և գործառույթները, պարբերաբար հայտնվում են կարճ իմիջային գովազդների հետ մեկտեղ:

Սակայն, ինչպես նշում են սոցցանցերի օգտատերերը, ովքեր ուշադիր հետևում են Apple-ի գործունեությանը, սրանք առաջին տեսահոլովակներն են, որոնցում ընկերությունն այդքան հստակ բացատրում է իր նոր արտադրանքն օգտագործելու սկզբունքները:

 

Apple-ը մանրամասներ է ներկայացրել Watch-ի մասին (տեսանյութ)