Քաղցկեղի առաջացման մասին հուշող 8 անսպասելի ախտանիշ

21:31 • 06.04.15

Այս փոփոխություններն օրգանիզմում հաճախ  աննշան խնդիրների տեղ ենք  ընդունում, սակայն դրանց ետևում ավելի լուրջ առողջական խնդիր կարող է թաքնված լինել:


Քաղցկեղը այն հիվանդությունն է, որը միշտ անակնկալի է բերում: Այս մասին գրում է fithacker.ru-ն և ներկայացնում այն նախանշաններն ու աշխտանիշերը, որոնք կարող են հուշել քաղցկեղի առաջացման մասին:


1. Մեջքի ցավ


Մեջքի «նորմալ» ցավն առաջանում է ֆիզիկական ծանրաբեռնվածությունից կամ արտասովոր ֆիզիկական վարժանքից, սակայն երբ այդ ցավը հայտնվում է հանկարծակիորեն և երկար ժամանակ չի անցնում, անհրաժեշտ է դիմել բժշկի: Ցավի ամենավտանգավոր տեսակը կարող է մատնանշել ենթաստամոքսային գեղձի հետ կապված խնդիրները կամ քաղցկեղի առկայությունը,  իսկ մեջքի վերին հատվածում ցավը խոսում է թոքերի քաղցկեղի մասին: Մեջքի ներքևի հատվածի ցավը մատնանշում է շագանակագեղձի ուռուցքը տղամարդկանց մոտ:


2. Հազ և հևոց


Հազի և հևոցի պատճառն առանջնահերթ կապում են սրտի խնդիրների հետ, հատկապես՝ եթե մարդը ծխում է, բայց երկարատև ու անբուժելի հազի պատճառը կարող է թոքերի քաղցկեղը լինել:

 

3. «Տարօրինակ եղունգներ»


Եղունգի գույնի և ձևի փոփոխությունը կարող է մատնանշել մի քանի հիվանդությունների ի հայտ գալը: Եթե եղունգները գունատվել են, դարձել են գրեթե սպիտակ, ապա հեռու չեն լյարդի հետ կապված խնդիրները: Տարօրինակ սև գծերը եղունգների տակ խոսում են մաշկի քաղցկեղի մասին: Եթե մատների ծայրերն ավելի հաստ են դարձել և եղունգները ձևափոխվել են, ապա հնարավոր է՝ քաղցկեղ  է առաջանում թոքերում:


4. Մարմնի ջերմաստիճանը


Առողջ օրգանիզմի ջերմաստիճանը պետք է լինի 36.6 աստիճան: Եթե այն 37 աստիճանից անցել է և ամենակարևորը` չի իջնում շաբաթներ շարունակ, անրաժեշտ է արյան քննություն անցնել: Վտանգ կա, որ չարորակ բջիջներ են առաջանում ավշային համակարգում:


5. Քաշի նվազում


Քաշի բնականոն  կորուստ կարող է լինել միայն երկու պարագայում` ուժեղ ֆիզիկական ծանրաբեռնվածության և դիետաների արդյունքում կամ երկարատև էմոցիոնալ ու հոգեկան լարվածության հետևանքով:  Իսկ եթե քաշը նվազում է՝ ոչինչ չանելով, դա նշանակում է, որ չարորակ բջիջներ են առաջացել օրգանիզմում, ամենայն հավանականությամբ՝ զարգանում է թոքերի կամ վահանաձև գեղձի քաղցկեղ:


6. Հանկարծակի հոգնածություն


Աշխատունակության անկումը, մշտական հոգնածությունը և երկարատև վատ տրամադրությունը ևս ազդանշաններ են, որոնք կարող են հուշել օրգանիզմում տեղի ունեցող բացասական փոփոխությունների, մասնավորապես` ստամոքսի կամ հաստ աղիքի քաղցկեղի  մասին: 


7. Պետք է հետևել մաշկին


Ծննդանշանները, խալերը, գորտնուկները և պեպենները չպետք է հանկարծակիորեն փոխեն գույնն ու ձևը: Դա տեղի  է ունենում մելանոմայի ժամանակ: Մաշկի քաղցկեղի մասին հուշում է նաև մաշկի մի հատվածի գույնի փոփոխությունը:  


8. Լնդերի արյունահոսությունը


Եթե լնդերում կապտուկներ են առաջանում, սովորական բժշկի այցը քիչ է, պետք է արյան քննություն  անցնել: Դա խոսում է լեյկեմիայի և արյան քաղցկեղի ախտանիշերի մասին:

 

Քաղցկեղի առաջացման մասին հուշող 8 անսպասելի ախտանիշ