Կիտրոնի և քրքումի թուրմը կօգնի մաքրել օրգանիզմը թունավոր նյութերից
Տոքսինները տարբեր եղանակներով հայտնվում են մեր օրգանիզմում` սկսած օդից, որը մենք շնչում ենք, մինչև այն սնունդը, որն ընդունում ենք կամ ջուրը, որը խմում ենք: Եթե ցանկանում եք պահպանել առողջությունն ու օգնել օրգանիզմին՝ նորմալ գործել, պետք է մաքրել այն կանոնավոր կերպով:
Ինչպես գրում է healthylivinghouse.com-ը` օրգանիզմը թունավոր նյութերից մաքրելու լավագույն եղանակը շատ բանջարեղեն և ջուր օգտագործելն է: Բացի այդ՝ աղբյուրն առաջարկում է թուրմ պատրաստել բնական բաղադրիչներից և օգտագործել պարբերաբար, որը ևս նպաստում է օրգանիզմի մաքրմանը:
Կիտրոնն ու քրքումը հիանալի համադրություն է: Կիտրոնը պարունակում է հակաօքսիդանտներ և վիտամին C, իսկ քրքումը կարող է բուժել տարբեր հիվանդությունները և պայքարել քաղցկեղի դեմ:
Քրքումը հինալի է մաշկի համար: Այն խոնավեցնում է, մաքրում է և սնուցում է մաշկը`այն պահելով երիտասարդ և էլաստիկ:
Վիտամին C-ն երիտասարդացնում է մաշկը ներսից և նվազեցնում է կնճիռները:
Թուրմի պատրաստման բաղադրատոմսը`
Բաղադրիչներ
200 մլ տաք ջուր
1 թեյի գդալ պերճածաղիկի (ագավե) նեկտար կամ մեղրի մի քանի կաթիլ
Կես կիտրոն
¼ – ½ թեյի գդալ քրքում
Պատրաստման եղանակը`
Քամեք կիտրոնը բաժակի մեջ: Ապա խառնեք տաք ջուրն ու քրքումը: Լավ խառնելուց հետո ավելացրեք մեղրը կամ պերճածաղիկը: Խմելուց առաջ խառնեք, քանի որ քրքումը բաժակի հատակին նստելու հատկություն ունի:










