Թուրքիայում վերականգնվել է Twitter-ի հասանելիությունը

11:18 • 07.04.15

Թուրքիայում արգելափակված Twitter միկրոբլոգների ծառայության հասանելիությունն ամբողջովին վերականգնվել է, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Anadolu գործակալությունը ծառայության աշխատանքի վերականգնումը բացատրում է այն հանգամանքով, որ այն իրականացրել է Ստամբուլի դատարանի որոշումը և հեռացրել է անցած շաբաթ դատախազ Սելիմ Քիրազին պատանդ վերցնելու լուսանկարներն ու տեսանյութերը:

 

Ստամբուլի դատախազության աշխատակից Մեհմեթ Սելիմ Քիրազին մարտի 31-ին հենց դատարանի դահլիճում պատանդ էին վերցրել «Ազգային- ազատագրական հեղափոխական կուսակցություն» խմբավորման գրոհայինները:

 

Թուրք ուժայինները կարողացել են ազատ արձակել դատախազին, սակայն նա մահացել է հիվանդանոցում՝ ստացած վնասվածքների հետևանքով:

 

Թուրքիայում վերականգնվել է Twitter-ի հասանելիությունը