Մարդու ուղեղը ծանրաբեռնում է ինքն իրեն անտեղի աշխատանքով. գիտնականներ

01:46 • 08.04.15

Գիտնականները հայտարարել են, որ մարդկային ուղեղը երբեմն  ծանրաբեռնում է ինքն իրեն` այդ կերպ ազդելով մարդու` նոր գիտելիքներ յուրացնելու ունակության վրա:


Ինչպես գրում է Корреспондент-ը` Nature Neuroscience ամսագրում հրապարակված հոդվածին հղումով, հետազոտողները փորձ են անցկացրել կամավորների մասնակցությամբ, որոնք փորձի ընթացքում  հատուկ համակարգչային խաղի ուսուցում են անցել, որը ուշադրություն և արագ արձագանք է պահանջում:


Կամավորները խաղում էին 6 շաբաթվա ընթացքում, իսկ գիտնականները հետևում էին նրանց ուղեղի 112 հատվածի ակտիվությանը: Արդյունքում պարզվել է, որ ցածր ցուցանիշ գրանցած մասնակիցների մոտ խաղի ժամանակ ակտիվ էին ուղեղի այնպիսի հատվածներ, որոնք ընդհանրապես պետք չէին դրա համար, իսկ բարձր ցուցանիշ գրանցած մարդկանց ուղեղի հենց անհրաժեշտ հատվածներն էին ակտիվ: 


Գիտնականներ մտադիր են հետագայում ևս ուսումնասիրել այս թեման` պարզելու, թե ինչու ուղեղը չի կարող զերծ մնալ ավելորդ աշխատանքից, երբ դրա կարիքը չկա:

 


 

Մարդու ուղեղը ծանրաբեռնում է ինքն իրեն անտեղի աշխատանքով. գիտնականներ