LG-ն սխալմամբ հրապարակել է Apple-ի նոր արտադրանքի մասին տեղեկությունը

02:19 • 08.04.15

LG-ի բլոգում սխալմամբ հայտնվել է 8K  կետայնությամբ iMac-ի մասին տեղեկությունը, որը դեռևս չի ներկայացվել:


Ինչպես գրում է Корреспондент-ը` CNet-ին հղումով,  Apple-ի արտադրանքների համար էկրաններ մատակարարող LG Display ընկերությունը պատահաբար իր բլոգում հրապարակել է նորագույն սարքավորման մասին տեղեկությունը, որը իրականում դեռևս պաշտոնապես չի հայտարարվել:
Խոսքը 7680х4320 կետայնության iMac-ի մասին է: Համեմատության համար` այս ցուցանիշը 16 անգամ գերազանցում է FullHD-ն:


Անցյալ տարի  Apple ընկերությունը թողարկել է iMac համակարգիչը` 27 դյույմ էկրանով և 5K կամ 5120х2880  կետայնությամբ: LG-ի հաղորդագրության համաձայն` նորագույն սարքավորումը կհայտնվի «այս տարի՝ ավելի ուշ»:
 

LG-ն սխալմամբ հրապարակել է Apple-ի նոր արտադրանքի մասին տեղեկությունը