Հիշողության և ֆիզիկական ակտիվության համար պատասխանատու է միևնույն սպիտակուցը. գիտնականներ

23:44 • 08.04.15

Գենետիկայի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականները հայտարարել են, որ նոր տեղեկությունը հիշելու ուղեղի ունակությունը և օրգանիզմի ֆիզիկական վիճակը կախված է NR3B3 անվանումը կրող միևնույն սպիտակուցից, որը հայտնի է նաև   ERRγ (estrogen-related receptor gamma) անվանումով:

 

Ինչպես գրում է  Газета.Ru-ն`  Cell Metabolism ամսագրում հրապրակված հոդվածին հղումով, դեռևս 2011-ին գիտնականները պարզել էին, որ  NR3B3 սպիտակուցի ակտիվացումը արագացնում է արյան շրջանառությունը մկանային հյուսվածքներում` դրանով իսկ ուժեղացնելով ֆիզիկական ակտիվությունն ու դիմադրողականությունը:

 

Այժմ հետազոտողները պարզել են, որ սպիտակուցը ունակ է օգնելու նաև  ուղեղի աշխատանքին և պատասխանատու է նոր տեղեկության յուրացման  համար: 

 

Հիշողության և ֆիզիկական ակտիվության համար պատասխանատու է միևնույն սպիտակուցը. գիտնականներ