ՆԱՍԱ-ն խոստացել է մինչ 2025թ. արտամոլորակային կյանք հայտնաբերել

18:46 • 08.04.15

ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության` ՆԱՍԱ-ի գլխավոր գիտական խորհրդատու Էլեն Ստոֆանը կանխատեսել է, որ առաջիկա 10-20 տարվա ընթացքում մարդկությունն արտամոլորակային կյանք կգտնի:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, մասնագետի խոսքով՝ իրենք գիտեն որտեղ և ինչպես փնտրել արտամոլորակային կյանքը, ինչպես նաև ունեն դրա համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ:

 

«Կարծում եմ` ընթացիկ տասնամյակում մենք կգտնենք Երկրի սահմաններից դուրս կյանքի գոյության համոզիչ նշաններ: Իսկ 20-30 տարում կունենանք նաև հստակ ապացույցներ»,-ասել է Ստոֆանը:

 

Նույնպիսի կարծիք է հայտնել նաև նախկին տիեզերագնաց, ներկայում ՆԱՍԱ-ի` հետազոտական առաքելությունների խմբի ադմինիստրատոր Ջոն Գանսֆելդը:

 

ՆԱՍԱ-ն խոստացել է մինչ 2025թ. արտամոլորակային կյանք հայտնաբերել