Ձայնի ուժը կօգնի ախտորոշել քաղցկեղն առանց բիոպսիայի

23:23 • 08.04.15

Արյան ընդհանուր քննությունը առաջիկայում կարող է փոխարինվել ինվազիվ բիոպսիայի նորագույն սարքի շնորհիվ, որ  ձայնային ալիքներն օգտագործում է հիվանդի արյան մեջ առկա քաղցկեղի բջիջները մեկուսացնելու և առանձնացնելու համար:  


Ինչպես գրում է meddaily.ru-ն` «Սինխուա» չինական գործակալությանը հղումով,հեշտ չէ քաղքցկեղի բջիջները հայտնաբերել արյան հոսքի մեջ: Ձայնային ալիքներն ի զորու են մեկուսացնել քաղցկեղի բջիջներն արյան հոսքի մեջ` միևնույն ժամանակ չվնասելով դրանց կառուցվածքը, որն անհրաժեշտ է հետագա ուսումնասիրության համար:


Երկու ձայնային ալիքներ դեմ հանդիման են շարժվում, որոնց  հանդիպման արդյունքում հատուկ ալիք է ստեղծվում` փոխելով ճնշումը արյան հոսքում: Բջիջներն, իրենց հերթին, կախված իրենց բնույթից, տարբեր կերպ են արձագանքում ճնշման տատանումներին: Հինգ ժամ է անհրաժեշտ, որ քաղցկեղի բջիջները առանձնացվեն 6 մլ արյան  մեջ: Սարքավորումն արդեն հաջող փորձարկել են կրծքի քաղցկեղ ունեցող երեք հիվանդի արյան նմուշներով:

 

Ձայնի ուժը կօգնի ախտորոշել քաղցկեղն առանց բիոպսիայի