Գլխի փոխպատվաստման վիրահատության առաջին թեկնածուն ռուս ծրագրավորողն է

22:40 • 09.04.15

Ռուս ծրագրավորող Վալերի Սպիրիդոնովը, ով բնակվում է Վլադիմիր քաղաքում,  դարձել է առաջին թեկնածուն, ով համաձայնել է մասնակցել գլխի փոխպատվաստման վիրահատությանը և նոր մարմին ունենալ: Ինչպես գրում է Газета.Ru-ն` The Daily Mail-ին հղումով, նա հույս ունի, որ վիրահատությունը կարող է իրականացվել հաջորդ տարի:


30-ամյա  Վալերին տառապում է «ողնաշարի մկանային հյուծում» հազվադեպ հիվանդությամբ: Նա կդառնա առաջին փորձարարական հիվանդը, որին կվիրահատի իտալացի նեյրովիրաբույժ  Սերժիո Կանավերոն: Նրա խոսքով` բազմաթիվ հիվանդներից նա ընտրել է հենց Վալերիին, քանի որ նրա կարծիքով` վիրահատությունը նախատեսված  է նման ախտորոշում ունեցող հիվանդների համար:


«Իմ որոշումը վերջնական է, և ես մտադիր չեմ մտափոխվել», - ասել է Սպիրիդոնովը:
 

Գլխի փոխպատվաստման վիրահատության առաջին թեկնածուն ռուս ծրագրավորողն է