Siri ձայնային օգնականն այժմ հասանելի է նաև ռուսերենով

17:11 • 09.04.15

 Apple ընկերության iOS 8.3 օպերացիոն համակարգի նոր տարբերակում հայտնվել է Siri ձայնային օգնականին ռուսերենով հրահանգներ տալու հնարավորություն, որի մասին ասվում է ընկերության կայքում։

 

Siri-ն այժմ հասկանում է դանիերենով, շվեդերենով, հոլանդերենով, պորտուգալերենով, թայերենով և թուրքերենով տրված հրահանգները: Բացի այդ, նոր iOS-ում ավելացվել է Emoji-ների 300 սիմվոլ:

 

Ընդ որում՝ հեռացվել են մի շարք սխալներ, որոնք առկա էին նախկին տարբերակներում:

Siri ձայնային օգնականն այժմ հասանելի է նաև ռուսերենով