Google-ը մտադիր է մարդու ինքնությունը փոխանցել ռոբոտին
Կալիֆորնիական ինտերնետային հսկան` Google-ը, արտոնագրել է իրական մարդու ինքնությունը ռոբոտին փոխանցելու տեխնոլոգիան:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը` Daily Mail-ին հղումով, խոսքը ո՛չ թե տեսողական նմանության ստեղծման, այլ՝ իրական սովորությունների, խոսելու, վարքի և շարժուձի մասին է:
«Ռոբոտը կարող է այնպես ծրագրավորվել, որ կրկնօրինակի իրական գոյություն ունեցող մարդու ինքնությունն ու բնավորության գծերը, օրինակ` օգտատիրոջ, մահացած սիրելի անձնավորության, հայտնիների և այլն», - ասվում է արտոնագրում:
Google-ը նաև մտադիր է այս համակարգում ներգրավել ֆուտուրիստական «ինքնության կոնստրուկտորը», որը թույլ կտա հավաքական կերպար ստեղծել տարբեր կերպարներից:










