ԻՊ-ի հետ կապված հաքերները կոտրել են ֆրանսիական TV5 Monde հեռուստաալիքի կայքը
Հաքերները կոտրել են ֆրանսիական TV5 հեռուստաալիքի կայքը և սոցիալական մեդիաներում էջերը։ Նրանք ենթադրաբար կապ ունեն «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման հետ, գրում է rg.ru-ն:
Facebook սոցիալական ցանցում հեռուստաալիքի էջում հաքերները տեղադրել են փաստաթղթեր, որոնք ենթադրաբար պատկանում են ֆրանսիացի զինծառայողների բարեկամներին, որոնք մասնակցում են Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դեմ գործողությանը: Հեռուստաալիքի կայքը նույնպես անհասանելի է:










